LOFT Gyumri
LOFT-ն ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոն է, որտեղ որ անվճար է ամեն ինչ, բացի ժամանակից։ Երեք հարկանի այս կենտրոնում մենք ձեզ առաջարկում ենք միանգամից մի քանի բան. Իրարից անկախ սրահ՝ սեմինարների գոտի/ co-working, կինոսրահ, բեմական հատված՝ երաժշտական գործիքներով, խաղասենյակ, բաց խոհանոց, սպիտակ սենյակ՝ նախատեսված հիմնականում յոգայի պարապմունքների համար, ընդարձակ սրահ՝ նախատեսված քանդակագործության, նկարչության և արվեստի ու արհեստի այլ ճյուղերի համար, բեմական հատված՝ երաժշտական գործիքներով։ Իսկ գրքերի համար #LOFTGyumri-ում նախատեսված են հնարավոր բոլոր պահարաններն ու պատերը։ LOFT-ի բազմաֆունկցիոնալությունը պայմանավորված է տրանսֆորմացվող գոտիների առկայությամբ, որն էլ, հնարավորություն կտա լոկալ տարածքում միաժամանակ իրականացնել հինգ և ավել հավես իրադարձություն: Gorki 50/4 Shirak, Armenia gyumri@loft.am Call 041 177677
34 subscribers

Videos